Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը Ս. Հարության տաճարում ունկնդրել է հայկական երգչախմբի կատարումը

Քաղաքականություն
4-6

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Մայիսի 20-ին, ԱՄՆ նախագահ տիար Դոնալդ Թրամփը եւ իր տիկինը այցելեցին Ս. Յարութեան Տաճար եւ եղան Տաճարի հայկական, կաթոլիկեան եւ յունական բաժինները: Տաճարի բակում տիար Տրամփին եւ իր տիկնոջը դիմաւորեցին Յունաց Պատրիարքը, Ս. Երկրի Քուստոսը եւ Լուսարարապետ Տ. Սեւան Արք. Ղարիպեանը, իսկ Տաճարի մուտքին հիւրերը դիմաւորուեցին Տաճարի յոյն, կաթոլիկ եւ հայ տեսուչների կողմից: Հայկական բաժնի այցելութեան ընթացքում տիար Թրամփը եւ Առաջին Տիկինը ունկդրեցին Ժառանգաւորաց Վարժարանի երգչախմբի կատարումը եւ լսեցին Լուսարարապետ Սրբազանի բացատրութիւնը Հայ Եկեղեցու եւ Հայ ժողովրդի մասին: 1 2 3 4