Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աթլետներն որոշեցին ուժեղագույններին

Սպորտ
sport-atletika

Մայիսի 19-21-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են Երեւան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների եւ Արցախի 115 մարզիկ-մարզուհիներ: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:   Կանանց առաջնությունում ՀՀ չեմպիոններ են դարձել սույն մարզուհիները. 100 մ վազք՝ Մարիանա Բաղյան (12.3 վրկ) 200 մ վազք՝ Գայանե Չիլոյան (24.7 վրկ) 400 մ վազք՝ Գայանե Չիլոյան (56.8 վրկ) 800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյան (2.20.8 րոպե) 1500 մ վազք՝ Լիլիթ Հարությունյան (4.57.6 րոպե) 3000 մ վազք՝ Անգելինա Ավագյան (11.35.6 րոպե) 100 մ արգելավազք՝  Էլլադա Ալավերդյան (16.1 վրկ) 400 մ արգելավազք՝ Էլլադա Ալավերդյան (1.05.8 րոպե) Հեռացատկ՝ Մարիետա Մինասյան (5.61 մ) Եռացատկ՝ Մարիետա Մինասյան (12.02 մ) Բարձրացատկ՝ Վալենտինա Լուկինա (1.65 մ)   Տղամարդկանց մրցումներում աչքի է ընկել Տիգրան Մկրտչյանը, որը հաղթել է երեք մրցաձեւում: 100 մ վազք՝ Արամայիս Սարգսյան (11.4 վրկ) 200 մ վազք՝ Տիգրան Մկրտչյան (22.1 վրկ) 400 մ վազք՝ Տիգրան Մկրտչյան (48.5 վրկ) 800 մ վազք՝ Տիգրան Մկրտչյան (1.57.3 րոպե) 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (3.59.3 րոպե) 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (8.30.4 րոպե) 400 մ արգելավազք՝  Նարեկ Ղուկասյան (54.7 վրկ) Հեռացատկ՝ Գոռ Ներկարարյան (7.19 մ) Եռացատկ՝ Լեւոն Աղասյան (16.02 մ) Բարձրացատկ՝ Արտյոմ Ալեքսանյան (1.90 մ): Մյուս մրցաձեւերում լավագույններն են. սկավառակի նետում՝ Հերմինե Ավետիսյան (42.28 մ) եւ Մանուկ Մանուկյան (49.27 մ), գնդի հրում՝ Հերմինե Ավետիսյան (11.73 մ) եւ Ալբերտ Մարտիրոսյան (15.87 մ), նիզակի նետում՝ Իրինա Պապիկյան (30.70 մ) եւ Մելիք Ջանոյան (58.0 մ), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյան (50.36 մ): Տղամարդկանց 4 x 100 մետր փոխանցավազքում 45.6 վրկ արդյունքով լավագույնն է ճանաչվել Երեւանի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը: 4 x 400 մետր փոխանցավազքում հաղթել է Գյումրու Ռ. Էմմիյանի անվան աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տղամարդկանց թիմը եւ Վանաձորի կանանց թիմը: