Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նովակ Ջոկովիչը դիմել է Անդրե Աղասիի օգնությանը

Սպորտ
sport-agasi

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի բաց առաջնությունում իրեն օգնելու է աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին: «Ես արդեն զրուցել եմ Անդրե Աղասիի հետ: Մենք պայմանավորվել ենք համատեղ աշխատանքը սկսել Ֆրանսիայի բաց առաջնությունում: Անդրեն այն թենիսիստներից է, որ մեծ հարգանք է վայելում եւ որպես մարդ, եւ որպես մարզիկ: Նա բավական բարդ ճանապարհ է անցել մեծ թենիսում, որի ժամանակ հայտնվել է տարբեր խնդիրների առջեւ: Այժմ ես հայտնվել եմ նման իրավիճակում», - ասել է ներկայիս թենիսիս առաջատարներից մեկը: Հավելենք, որ վերջին տարիներին Նովակ Ջոկովիչի անձնական մարզիչը եղել է ոչ պակաս հանրահայտ թենիսիստ Բորիս Բեքերը, սակայն այս տարվա սկզբներին սերբ մարզիկը հրաժարվել է գերմանացի մասնագետի ծառայություններից: Իսկ ահա Անդրե Աղասին առաջին անգամ է փորձելու իր ուժերը մարզչական բնագավառում: Ի դեպ, Բորիս Բեքերն իր թվիթերյան էջում շնորհավորել է իր նախկին սանին ու մրցակցին համատեղ աշխատելու կապակցությամբ: