Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ խմիչքն առավել մեծ սպառում ունի Հայաստանում. b4b.am

Կարևոր լուրեր Տնտեսություն
alcohol11

Որքան ալկոհոլ է սպառվում Հայաստանում։ Այս հարցի մոտավոր պատասխանը կարելի է գտնել Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցներում։ Վերլությունը ներկայացրել է b4b.am կայքը։ ԱՎԾ-ն թվով 25 ապրանքների համար հաշվարկում է՝ բնեղեն արտահայտությամբ որքան է արտադրվել Հայաստանում, դրանից հանում է արտահանումը և գումարում ներմուծման ծավալը։ Ըստ այդմ ստացվում է մաքուր ռեսուրսների ծավալը, որը կարելի է ընդունել նաև որպես սպառման ծավալ։ Այդ 25 ապրանքների թվում վիճակագրությունը ներկայացնում է գինու, կոնյակի, օղու և գարեջրի սպառման ծավալները։ Մենք ԱՎԾ տվյալները բերել ենք գրաֆիկական տեսքի և անցկացրել որոշ համեմատականներ, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։ alc1-kshir Եվ այսպես, ինչպես տեսնում եք գծապատկերում, Հայաստանում քանակային առումով ամենից շատ սպառվում է գարեջուր՝ տարեկան 19.7 մլն լիտր (2016թ. արդյունքներով): Երկրորդ տեղում օղին է. 2016-ին Հայաստանում սպառվել է 14.4 մլն լիտր օղի։ Գինին երրորդն է սպառման ծավալներով՝ 5.2 մլն լիտր։ Ամենաքիչ սպառվողը կոնյակն է՝ 1.9 մլն լիտր (այստեղ հարկ է նշել, որ ամենից շատ հենց կոնյակ է արտադրվում՝ 21.6 մլն լիտր, պարզապես դրա առյուծի բաժինը արտահանվում է): Ավելին՝ այստեղ