Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ Վազգեն Մանուկյանի

Հասարակություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Վարչական դատարանն այսօր մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ ակտիվիստ Վազգեն Մանուկյանի:  Մոտ երկու տարի առաջ՝ 12.09.2015թ,  նա բերման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայում իրականացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված խաղաղ հավաքին մասնակցելու համար: Ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Վազգեն Մանուկյանին 50.000 դրամի  վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:  Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նույն վճռով բավարարվել է  Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի հակընդդեմ հայցը։  «Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք դրսեւորվել են Վազգեն Մանուկյանի ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և իրավունքների խախտմամբ,խոսքի ազատության, հավաքների ազատության մասով»,- ավելացրեց Արա Ղարագյոզյանը:  Նրա խոսքերով՝   որեւէ հիմք չկար, ոստիկանության հայցը բավարարելու,  այս տարիների ընթացքում շատ անարդար  որոշումներ  է  ստացել: «Սա հույս էր, որ ի վերջո Հայաստանում կան դատավորներ, ովքեր արդարադատություն են իրականացնում»,- եզրափակեց Արա Ղարագյոզյանը: