Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավիշայ Կոյենն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Մշակույթ
unnamed-66

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Կոյենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Կոյենից(կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս ամենապրոֆեսիոնալ երաժիշտները` Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր): Ավիշայ Կոյենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր,երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել էդաշնամուր նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո  որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի  դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: 2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Կոյենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Կոյենի և նրա տրիոյի ելույթները: unnamed (1)