Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թողնում էիք զինվորին բանկաբութուլկայի հույսին, որ լափեի՞ք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
18678759_1337628029607924_1963076790_n

Հեքիաթի ժանրից էր, ինչպես իր նախորդ բոլոր ելույթները. այսպես բնութագրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը Սերժ Սարգսյանի  ելույթը: «Առաջին մեսիջն այն էր, որ պարոն պատգամավորներ, սրանից հետո Արցախի հարցում մենակ ես չեմ լինելու պատասխանատուն, բոլորդ եք կիսելու պատասխանատվությունը եւ երկրորդը՝ նա ասաց, որ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Ինչ- որ կարգավիճակով մնալու է իշխանության»- նշեց նա: Նախկին ԱԱԾ պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ անդրադառնալով ելույթին՝ նկատեց, որ ՀՀԿ-ն այլեւս ապահով Հայաստանի մասին չի խոսում, որովհետեւ ապահովության փուչիկը պայթեց  ապրիլի 2-ին.  «Հիմա խոսում են, թե վերականգնվել է ամեն ինչ: Բա գետինը մտնեք դուք, եթե կարողանում եք վերականգնել, հաշված ամիսների ընթացքում, մինչեւ էսօր ո՞վ էր ձեր ձեռը բռնել, ինչի՞ էիք թողնում մեր զինվորին բանկաբութուլկայի հույսին, որ լափեի՞ք մի քիչ էլ: Սերժ Սարգսյանն ասաց՝ արդարության պակաս կա երկրում: Իսկ արդարության պակասի համար ո՞ւմ հարցնենք՝ Գյուլնազ տատի՞ն: Ո՞վ է պատասխանատու արդարության պակասի համար, երբ մարդիկ զզված երկրից գնում են ու լքում հայրենիքը՝ ճարահատյալ: Երբ ամեն անգամ Սերժ Սարգսյանը հեռու ակնարկներ է անում այն մասին, որ ինքը դեռ մնալու է, մարդիկ ավելի են հուսալքվում: Հասկացանք, ինչպե՞ս ասենք՝ բարի ճանապարհ: Ի՞նչ լեզվով ասենք»: