Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աճ Հայաստան-Թուրքիա երկկողմ առեւտրում. Ampop.am

Տնտեսություն
Ampop_for_A1plus-1

2017թ. առաջին եռամսյակում Հայաստան-Թուրքիա երկկողմ առեւտրում շարունակել է աճ գրանցվել:Հայաստանից իրականացվել է շուրջ 227 հազար դոլարի արտահանում, մինչդեռ ներկրման ծավալներըկազմել են 45 մլն դոլար: Ներմուծման եւ արտահանման նման հարաբերակցություն կարելի է նկատել գրեթե ամեն տարի, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական երկկողմ առեւտրատնտեսական կապեր ասելով պետք է հասկանալ գերազանցապես թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան: Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չի նաեւ Հայաստան-Թուրքիազբոսաշրջության ձեւավորման հարցում, սակայն այստեղ եւս դեպի Թուրքիա դրական միտումով: Օրինակ, 2015թ. Թուրքիայից Հայաստան է ժամանել շուրջ 9500 մարդ, մինչդեռ Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանից Թուրքիա այցելուների թիվը կազմել է` 48,522մարդ: Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններին առավել մանրամասն ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում՝ ampop.am:Ampop_for_A1plus