Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դին Լիժենը՝ ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» հաղթող

Սպորտ
sport-chess

Մոսկվայում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» խաղարկության երկրորդ փուլը: Մրցաշարի հաղթող դարձավ չինացի գրոսմայստեր Դին Լիժենը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Ընդհանուր հաշվարկով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը, որը երկու փուլից հետո ունի 280 վարկանիշային միավոր: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 7 միավորով գտնվում է 21-րդ տեղում: Նա դեռեւս հավակնում է աշխարհի առաջնության երկու ուղեգրերից մեկին, սակայն դրա համար հարկավոր է անպայման հաղթել մնացած երկու մրցաշարերում, որոնք տեղի կունենան շվեյցարական Ժնեւում եւ իսպանական Պալմա դե Մալյորկայում: Հավելենք, որ ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մոսկովյան մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար, մեր հայրենակից Աշոտ Վարդապետյանը: