Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 օրում՝ 21 պատահար

Պաշտոնական
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 23, խարդախության 8, կաշառակերության 3, շորթման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և յուրացման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն