Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Aznavour

Այսօր՝ մայիսի 22-ին կենդանի լեգենդ, ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի (Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»: