Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից

Հասարակություն
1ea36ffe7d986ea8140f30d450a7c199

Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է` 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» հիվանդանոցային համալիր: