Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգորի Մխիթարյանը եւ Արթուր Սահակյանը հռչակվեցին Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
a1sambo-1

Բալառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ավարտվեց սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի սամբիստները եւս երեք մեդալ նվաճեցին: Մարտական սամբոյի 90 կգ քաշային կարգում մեր մարզիկ Էդգար Մեհրաբյանը զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Իսկ 52 կգ քաշային Գրիգորի Մխիթարյանը եւ մարզական սամբիստ, 62 կգ քաշային Արթուր Սահակյանը, մտան եզրափակիչ, որտեղ հանդիպեցին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Ավաղ, մեր սամբիստները պարտություն կրեցին եւ ստիպված բավարավեցին արծաթագույն մեդալներով: Այդպիսով, Հայաստանի սամբիստներն այս տարվա Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 8 պարգեւով՝ մեկ ոսկի, երկու արծաթ եւ հինգ բրոնզ: