Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի առաջնության վերջին տուրին

Սպորտ
a1henrix

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի առաջնության հերթական խաղը: Այսօր նրա թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», սեփական դաշտում կհյուրընկալի «Քրիստալ Փելասին»: Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել ոչ թիմի հիմնական կազմում, ոչ էլ պահեստայինների թվում: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստը չի մասնակցի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վերջին տուրին: