Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության տարածքը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Հասարակություն
rainy2

Ուշադրություն Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, նշված մարզերում` ինտենսիվ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 25-30 մ/վ: Հանրապետության տարածքում` Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            32.20C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`                 2.30C (1999 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           17.90C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: