A
A
Բժիշկ Թոմ Քաթինան՝ Գեղարդում (տեսանյութ)
Թոմ Քաթինան «Ավրորա»-ի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հրավիրվել է Հայաստան։ Այսօր նա այցելել է Գեղարդ։
Ամերիկացի բժիշկը 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։
Նուբա լեռների շրջանը 2001 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում, և Քաթինան 750.000 բնակչություն ունեցող այս շրջանի միակ վիրաբույժն է:
Թոմ Քաթինան երեկ առիթը բաց չի թողել մասնակցելու «Թանգարանային գիշերվան»: Քիչ առաջ նա այցելել էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ այժմ ներկայացված է «Ավրորայի» «Մարդասիրության գույները» ցուցահանդեսը:
