Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Քաղաքականություն
kyh3

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ. Փոստանջյանի հայտարարությունն առ այն, որ իրենք ծանուցված չեն Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացված դիմումի քննության վայրի և ժամանակի մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 16.05.2017թ-ին ստացել է դիմում «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ա. Գաբրիելյանի կողմից՝ Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն. «…Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրազեկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը տեղի է ունենալու 2017թ մայիսի 21-ին ժամը 10:00-ին:  «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանը այդ մասին իրազեկվել է հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցով՝ 2017թ մայիսի 20-ին ժամը 16:54-ին: «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ Ա. Գաբրիելյանը և Ս. Աղեկյանը ծանուցվել են 16:30-17:00 սահմաններում:   ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն