Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 3 սամբիստ Եվրոպայի մեդալակիր է

Սպորտ
a1sambo

Մինսկում ընթացող սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնության երկրորդ օրը Հայաստանի պատվիրակները նվաճեցին երեք պարգեւ: Մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգի մրցաշարում մեր սամբիստ Կոլյա Կարապետյանը գրավեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին սպորտային սամբոյի մեր երկու ներկայացուցիչները՝ 57կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը: Ի դեպ, վերջինիս հաղթարշավը ընդհատեց Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակից Աշոտ Մարտիրոսյանը, որը ի վերջո դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: