Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» տանը զիջեց «Շիրակին» (տեսանյութ)

Սպորտ
a1ararat-shirak

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ տուրում այսօր առաջինը հարաբերությունները պարզեցին հանրապետության ամենահին երկու ակումբները: Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց Գյունրիի «Շիրակին»:   Արարատցիները չնայած սկզբում երեք գոլ բաց թողեցին, սակայն մինչեւ վերջ պայքարեցին եւ փորձեցին միավոր վաստակել: Հյուրերը, սակայն, ուժեղ գտնվեցին եւ կարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:2:   Շիրակցիները վաստակեցին 52 միավոր եւ հավասարվեցին 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: «Արարատը» 22-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: