Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի գյուղացիները ճանապարհ են փակել. aysor.am (տեսանյութ)

Հասարակություն
armavir

Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը` բողոքելով վարունգի ցածր գնից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արմավիր մարզի Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը: «Գյուղացիները բողոքում են, որ այս տարի վարունգի գինը հասել է արդեն 60-70 դրամի, ես էլ պատասխանում եմ` էժանացել է, որովհետև վարունգ շատ կա: Եթե տոննաներով վարունգ են ցանել, բա ի՞նչ էին ուզում», - ասաց Արտաշես Բարսեղյանը: Նա նշեց, փոխարենն, օրինակ, բարձրացել է կաղամբի գինը: Ավելին՝ այստեղ