Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամուց պոկվել է տան տանիքը

Հասարակություն
1e29483205dd48fd71c306a8c16dae40

 

Մայիսի 20-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ուժեղ քամուց պոկվել է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. մայիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաներում քամուց ամբողջությամբ պոկվել է գյուղի 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի երկհարկանի տան տանիքը (169 քմ): Տեղեկությունը փոխանցվել է Մեծ Մասրիկի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: ԱԻՆ