Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանը կոչ է անում սահմանափակել ԶԼՄ որոշ հրապարակումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
shushan-1

6-րդ գումարման ԱԺ-ում այսօր շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված թեկնածուների ելույթներն ու հարցուպատասխանը: Այսօր հերթը Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտանում ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանինն էր: Ծրագրային ելույթից հետո նա պատասխանեց պատգամավորների հարցերին: Հերթագրված 6 պատգամավորից 5-ը Ելք դաշինքից էին: Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ զինված ուժերում առաջին անհրաժեշտության եւ հիգիենիկ պարագաների խնդրին, որոնք հիմնականում ապահովում են զինծառայողների ծնողները. «Արդյոք տեղյա՞կ եք խնդրից ու ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ եք պատրաստվում իրականացնել»: Ի պատասխան Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինված ուժերում ապահովության խնդիրը գերակա ուղղություն է. «Կան մտահոգություն ու այդ մասին քննարկումներ եղել են: Տրվել են համապատասխան պարզաբանումներ, որոնք հիմնականում բավարարել են, սակայն որոշակի լուծումների կարիք կա: Մեր հանձնաժողովն առավել հետեւողական է  լինելու այս հարցում»: ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցն էլ վերաբերում էր պաշտպանության ոլորտին վերաբերող մամուլի հրապարակումներին. «Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ մամուլի որոշ հրապարակումներ, որոնք երբեմն առնչվում են անվտանգության այն խնդիրներին, որոնք չպետք է բարձրաձայնվեն, պետք է սահմանափակել»: Կորյուն Նահապետյանը նշեց, որ վերջին տարիներին ուրախությամբ պետք է արձանագրենք, որ լուսաբանման թափանցիկությունն ավելացել է. «ՊՆ-ն շատ ավելի տեղեկություններ է հրապարակում հասարակությանը, քան նախկինում եղել է: ԻՀարկե, ԶԼՄ հետ որոշակի աշխատանքներ տարվում են ՊՆ կողմից, եւ վերջին երկու տարում կան նշանակալի հաջողություններ կան: Սակայն քիչ չեն հրապարակումները, որոնք ծառայողական գաղտնիք են հրապարակում, իսկ մյուս դեպքում վնաս են հասցնում սահմանին կանգնած զինվորին: Այս խնդիրն ունենք ոչ միայն ԶԼՄ, այլ ԱԺ-ում: Հիշեցնեմ, որ ԱԺ-ում ՊՆ հետ փակ քննարկումից հետո ամբողջ քննարկումները հրապարակվել էր ԶԼՄ-երով: Սա մտահոգիչ փաստ է: Որեւէ կերպ չսահմանափակելով մամուլի ազատությունը՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի խնդիր ունենք, ուղղորդենք նրան, որ մեզ սպառնալիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակեն»:    Շուշան Պետրոսյանը հետո՝ ոչ հրապարակային, Կորյուն Նահապետյանին կասի, թե մամուլի որոշ հրապարակումների պատճառով մարտական ինչ գործողություններ են խափանվել: