Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Կիրակոսյանը՝  Եվրոպայի սամբոյի չեմպիոն

Սպորտ
unnamed-7-2

Այսօր Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից գերազանց հանդես եկավ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Սպորտային սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկը հաղթելով բոլոր մրցակիցներին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչում Տիգրան Կիրակոսյանը 5:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին: unnamed (8)   Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկած Հարություն Սարգսյանը գրավեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզի մեդալի: