Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք տարբերակներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային նախագծում

Պաշտոնական
unnamed-5-2

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:  Խորհրդին են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Ըստ վերլուծությունների, գրավչության, արդյունավետության, տարբեր չափանիշների հիման վրա ներկայացվել են ճանապարհահատվածների երեքական տարբերակներ, որոնցից պետք է ընտրվեն վերջնական նախագծերը: Նշվել է, որ նպատակն է ունենալ արագ և անվտանգ ավտոճանապարհներ, երթևեկությունը տեղափոխել Գյումրիի կենտրոնից, շրջանցիկ ճանապարհով ապահովել  կապ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ:   Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նախագծին՝ ևս երեք տարբերակների հիման վրա:   Խորհուրդը քննարկել և   հավանություն է տվել գնահատող հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություն կատարելու և հանձնաժողովի նոր կազմը հաստատելու հարցին: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին առնչվող մի շարք այլ հարցերի: