Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որ էլ չգամ Ազգային Ժողով, կիմանաս» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arukyan-dashinq1

«Ծառուկյան դաշինքում» հստակություն է մտցվում մանդատներից հրաժարվողների անձերի անուններում: Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկի դիմումը առաջիկա օրերին դաշինքի խմբակցությունը դեռ կքննարկի. «Հենց ներկայացնեմ, կիմանաս: Որ էլ չգամ Ազգային Ժողով, կիմանաս»-, ասում է  «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ Նապոլեոն Ազիզյանը պատրաստակամություն է հայտնել ինքնաբացարկի դիմում ներկայացնելու: Երեք հոգի արդեն ներկայացրել են. «Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը երկու օր առաջ տեղի ունեցած «Ծառուկյան դաշինքի» ֆրակցիայի նիստի ժամանակ, որը նախագահում էր ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իրենք ներկայացրել են, այո, ինքնաբացարկի մանդատից հրաժարվելու մասին դիմումներ»,- բացատրում է «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Իվետա Տոնոյանը նաև տեղեկացնում է, որ հիշյալ պատգամավորներն իրենք են ձեւակերպել այն հիմնավորումները, որոնք նրանց թույլ չեն տալիս շարունակել իրենց աշխատանքը ընդամենը երեկ մեկնարկած 6-րդ գումարման խորհրդարանում. «Մեկը պայմանավորվել է այն հանգամանքով, որ ակնկալել է, օրինակի համար, 20 հազար ձայն, ընտրողների էսպիսի քանակ վստահության եւ հավաքել ա, օրինակ, խոսքը Վահան Կարապետյանի մասին է, 8 հազար քանի հարյուր ձայն+0:01:37-Արարատ Զուրաբյանը հետընտրական շրջանի կարծեմ տրամադրություններով պայմանավորված, բայց հետո խոսել է պարոն Ծառուկյանի հետ, որոշել է շարունակել իր պատգամավորական գործունեությունը»: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակն անձամբ չի կարող ասել, թե ինչու հանկարծ դաշինքից պատգամավոր դարձած 8 հոգի, որոնք անունները առկա էին ԿԸՀ-ին ներկայացված ինքնաբացարկ հայտնածների ցուցակում, հանկարծ ըմբոստացան եւ որոշեցին չհրաժարվել իրենց մանդատներից. «Ես ասել եմ, որ եղել են քաղաքական պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել եւ հետագայում արդեն էն ինչ որ տեղի ունեցավ, բոլորն ականատես են եղել, դրանք եղել են պայմանավորվածությունների խախտում»: Հիշեցնենք, որ այսօր արդեն իսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցության երեք պատգամավոր՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը պաշտոնապես մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել խորհրդարանի ղեկավարին: