Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել նիստին

Քաղաքականություն
15a90a6f13a714894876155687ebac83

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ մեղադրվող Սամվել Բաբայանը, սակայն, չի ցանկացել ներկա գտնվել  դատական նիստին. «Նա կանխատեսում էր, թե ինչ որոշում է կայացվելու»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:    Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս որպես հիմք նշել է այն, որ կխուսափի, կխոչընդոտի եւ կթաքնվի նախաքննությունից:    Անկախ ամեն ինչից՝ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը:    «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Սամվել Բաբայանը առողջական վիճակից չի դժգոհում, տրամադրությունն էլ, ըստ Ավետիս Քալաշյանի, նորմալ է: