Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1915 թվականի ցեղասպանությունը պետք է ճանաչել. թուրք գիտաշխատող (տեսանյութ)

Քաղաքականություն
umut

Սերնդափոխությունը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ «Ապագայում այս երիտասարդների մի մասը,  այս կամ այն չափով ինտեգրվելով պետական համակարգին  կամ  հասարակության մեջ իր առանցքային տեղը զբաղեցնելով՝ հնարավորություն կունենա, եթե ոչ ուղղակիորեն նպաստել հարաբերությունների կարգավորմանը, ապա Հայաստանի մասին կարծիք ձեւավորելու հարցում իր դրական ազդեցությունը ունենալ»,- ասում է թուրքագետ, գիտաժողովի մասնակից Անդրանիկ Իսրայելյանը: Երկրորդ օրն է` Երեւանում ընթանում է  «Հայաստան- Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» գիտաժողովը, որի մասնակիցներից մեկը   ազգությամբ թուրք, գիտաշխատող  Ումիթ Ունգորն է։   Հայոց cեղասպանությամբ սկսել է  հետաքրքրվել ուսանող տարիքում՝ նմանատիպ մի գիտաժողովի մասնակցելուց հետո. «Ես կարծում եմ, որ 1915 թվականի ցեղասպանությունը պետք է ճանաչել, պետք  է հետեւանքները վերականգնվեն, լինի հատուցում: Կարծում եմ` երկար ուղի կա անցնելու, վերջին 100 տարիներին շատ ժամանակ ենք կորցրել, որովհետեւ խիստ քաղաքականացվել է այս թեման»,- ասում է նա: Ավելին՝ տեսանյութով