Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն ավելի վաղ, քան արևմուտքը, կառուցել են գոթական ոճով. ցուցադրություն՝ Զվարթնոցում (տեսանյութ)

Մշակույթ
zvartnots

Նիկոլայ Տոկարսկի՝ առաջինը, որ շարադրեց հայ ճարտարապետության ընդհանուր պատմությունը, անցյալ դարի 45-ից տեղափոխվեց Հայաստան՝ ղեկավարելու նորաստեղծ գիտությունների ակադեմիայի պատմական բաժինը։ Յոզեֆ Ստրժիգովսկի՝ լեհ պատմաբան, որ փաստեց, որ հայերը մոտ 150 տարի ավելի վաղ, քան Արևմուտքը,կառուցել են գոթական ոճով։ Պաոլո Կուենո՝ իտալացի գիտնական, որն իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությանը։ Ժան Շարդեն,Անատոլ Յակոբսոն, Ադրիանո Ալ Պագո և այլոք, որ տարբեր ժամանակներում ուսումնասիրել ու հանրահռչակել են հայ ճարտարապետական կոթողները։ Սակայն որոնց մասին այսօր, ավաղ, չենք հիշում և որոնց չենք հանրահռչակում մենք՝ հայերս։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը։  Ներկայացված են նամակներ անձնական արխիվներից, չափագրություններ,լուսանկարներ, տպագիր գիտական աշխատություններ, հրատարակված գրքեր,մանրակերտներ։ Ցուցադրված էր նաև երկու տարի առաջ Գառնիի պեղումների ժամանակ հայտնաբերված «Ցուլի գլուխը»։ Այս առայժմ նախադեպը չունեցող ցուցադրությունը կազմակերպել էր Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով, ամեն ինչ անելու են, որ սա եզակի ցուցադրություն չլինի։ Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 31-ը։