Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Հերացու փողոցում. տուժողները հոսպիտալացվել են

Կարևոր լուրեր Հասարակություն
calling-about-accident

 

Մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 3» մակնիշի 34 OZ 651 (վարորդ՝ Հ. Մ.) և «Mercedes C180» մակնիշի 35 DL 990 (վարորդ՝ Է. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Է. Պ.-ը և «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի բալոնների արտահոսքը: ԱԻՆ