Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը ՊԵԿ-ի պատճառով ՀՀ-ին պարտավորեցրել է վճարել 3600 եվրո

Քաղաքականություն
78daea42c69f27e34e58173bba40cb17

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3600 եվրո՝ «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:  Ռոբերտ Նիկողոսյանը  2009 թվականին ազատվել է  աշխատանքից: Նա 1999 թ աշխատել է ՊԵԿ-ում:  Ներպետական դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել՝ անվավեր ճանաչել աշխատանքից ազատման որոշումը, վերականգնել  նախկին  աշխատանքում եւ փոխհատուցում տրամադրել: Սակայն վճիռը ամբողջությամբ չի կատարվել: Միայն վճարվել է գումարը՝ 6 մլն դրամ: «Դատարանի որոշումը իրավունքների խախտման առումով բավարարում է, բայց գումարային առումով չի բավարարվել: Ավելի շատ դիտարկում եմ որպես բարոյական հաղթանակ կառավարության դեմ, որը խախտւմ է մարդու իրավունքները:  Մինչեւ հիմա եվրոպական դատարանի վճիռների համար մեղադրում էին դատավորներին, որ անօրինական դատական ակտեր էին կայացնում: Դատարանը որոշել է վերականգնել իմ իրավունքները աշխատանքում, գումարները վճարել: Բայց կոռումպացված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 5 տարի իր կապրիզով  չի կատարել դատական ակտը»,- «Ա1+»-ին ասաց Ռոբերտ Նիկողոսյանը:  ՄԻԵԴ-ի որոշումը նա բարոյական հաղթանակ է համարում: Բայց միաժամանակ հարց է բարձրացնում՝ ինչու պետք է այդ գումարները վճարվեն պետբյուջեից, այլ ոչ թե խախտումներ կատարած պետական պաշտոնյաների անձնական հաշվից: