Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կգլխավորի 6, «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով

Քաղաքականություն
azh-6

6-րդ գումարման ԱԺ-ում այսօր որոշվեց նաեւ, թե ովքեր կգլխավորեն ԱԺ 9 մշտական հանձնաժողովները: Ըստ Դոնթի բանաձեւի՝ առաջինն առաջարկեց ՀՀԿ-ն՝ Առողջապահության, մայրության, մանկության եւ սոցիալական հարցերի միավորված մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, 2-րդն առաջարկեց «Ծառուկյան» դաշինքը՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Այնուհետեւ, ՀՀԿ-ն Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Աշոտյանի, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետաիրավական հարցերի եւ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությունները: «Ծառուկյան» դաշինքը կգլխավորի նաեւ Գիտության, մշակույթի, կրթության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Վարդան Բոստանջյան, ինչպես նաեւ՝ Տարածքային կառավարման եւ տեղական ինքակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Վարդևան Գրիգորյան: