Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել. ԵԱՀԿ հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել. «Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական սարքերի: Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ի ընթացքում հայկական զինված ուժերը  պատասխան են տվել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Երկու կողմերի այս գործողությունները ցույց է տալիս հրադադարի ակնհայտ խախտումներ և ահազանգի տեղիք են տալիս: Այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև զոհերի ու հասցված վնասի վերաբերյալ տվյալները հակասական են: Համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: