Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի համար պատշաճ բուժօգնություն է պարտադրում

Քաղաքականություն
aram-hakobyan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Հակոբյանի գործով որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը «Ա1+»-ին հայտնեց, որ  դատարանը նաեւ  նշել է՝ մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների  եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:  ՄԻԵԴ-ը նաեւ որոշել էր առաջնահերթություն շնորհել Արամ Հակոբյանի դիմումին: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը առողջական խնդիրներ ուներ: Նրա խոսակցական ֆունկցիան վատացած է, դժվար է արտաբերում բառերը:  Նաեւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի: