Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզահագուստ՝ ազգային կոխ ըմբշամարտի սաների համար

Սպորտ
sport-kox

«Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունն այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկել է մարզաձեւի հետագա զարգացման ծրագրերը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկմանը մասնակցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում վերապատրաստում անցած մարզիչները: Ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը հայտնել է, որ մտադիր են ազգային կոխ ըմբշամարտի մարզումներ կազմակերպել ոչ միայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող, այլեւ այլ գերատեսչական պատկանելության մարզադպրոցներում: Հանդիպման վերջում ֆեդերացիայի նախագահը մարզիչներին հանձնել է մարզահագուստ՝ իրենց սաներին փոխանցելու համար: «Մարզահագուստի տեսքը դեռևս վերջնական չէ: Սրանով ձեր սաները կսկսեն իրենց մարզումները, հետագայում՝ բոլորիդ կարծիքները լսելուց հետո, հնարավոր է մշակվի մարզահագուստի նոր տարբերակ», - հավելել է Վաղինակ Գալուստյանը: