Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաժբեուկների «Երկու սերունդը»՝ ազգային պատկերասրահում (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-13

«Այստեղ, մեր Ազգային պատկերասրահում, պետք է հավաքվեն մեր գանձերը, մեր նկարիչների լավագույն կտավները, թե չէ մի օր կարող է և մոռացության մատնվեն»,- հավաստիացնում է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։ Թանգարանների միջազգային օրն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում նշվեց կարևոր միջոցառումով։ Կայացավ «Բաժբեուկ-Մելիքյաններ. Երկու սերունդ» պատկերագրքի և Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի փոքր դստեր՝Զուլեյկայի «Խաչելություն» նկարի նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ «Բացի հիացմունք արտահայտելուց, որ նման ցուցահանդեսի կատալոգ կա և արդեն այդ ցուցադրությունը որպես իրեղեն պատմություն կփոխանցենք սերունդներին», - ասում է Արամ Իսաբեկյանը, «չափազանց կարևոր է տպագրության որակը, քանի որ կտավի վերարտադրությունը, եթե որակով չի, ավելի լավ է ընդհանրապես չտպել։ Այս դեպքում ուղղակի հրաշալի ալբոմ է ստացվել»։ Նշվեց նաև այն մեծ ու շնորհակալ աշխատանքը, որ կատարել են համադրողներն ու գիտաշխատողները,  որի շնորհիվ պատկերագիրք-կատալոգի յուրաքանչյուր տեղեկություն ճշգրտված ու ամբողջական է։ «Հիանալի ցուցահանդեսներ ենք կազմակերպում,պատկերագրքեր տպում, ուրախանում, որ նման հարստություն ունենք»,- ասում է պատկերասրահի տնօրենը, «սակայն միայն մենք չպետք է հիանանք, աշխարհը պետք է հիանա։ Ժամանակն է դուրս տանել, մեր արվեստը աշխարհին ցույց տալ»։