Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkarrr-2

6-րդ գումարման ԱԺ նիստում Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը հրապարակեց ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքները: Ընտրությունները ընթացել են փակ, գաղտնի: Մասնակցել է 100 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Ելք դաշինքի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է 12 պատգամավոր, ՀՀԿ թեկնածու՝ Արա Բաբլոյանի օգտին՝  88: Արա Բաբլոյանը փոքրիկ ելույթ ունեցավ՝ շնորհակալություն հայտնելով իրեն ձայն տված պատգամավորներին: Անմիջապես հետո նա զբաղեցրեց ԱԺ նախագահի աթոռը: ՀՀԿ խմբակցության անդամ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը իր տեղը զիջեց: