Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկո Բորյելոն շահած գումարը ծախսել է բարեգործության վրա

Սպորտ
sport-baregorc

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարկո Բորյելոն դեֆիբրիլյատորներ է (սարք, որը կիրառվում է սրտի կանգի դեպքում) գնել երկրի երեք մարզերի համար: 34-ամյա ֆուտբոլիստն իր անձնական ինտերնետ էջում նշել է, որ մրցաշրջանի սկզբում գրազ էր եկել նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Վիերիի հետ, որ մրցաշրջանի ընթացքում կդառնա 15 գոլի հեղինակ: Նա «Կալյարիի» կազմում անցկացրած 34 խաղում արդեն խփել է 16 գնդակ եւ շահել գրազը: Ստացված գումարով Մարկո Բորյելոն ձեռք է բերել վերը նշված բժշկական սարքերը:  «Գումարն արձակուրդին ծախսելու փոխարեն ես որոշեցի գնել երեք դեֆիբրիլյատորներ եւ նվիրել Իտալիայի իմ հոգեհարազատ մարզերին: Դրանք են Նեապոլը, Նորչեն, որտեղ երկրաշարժ է տեղի ունեցել, եւ Սարդինիան», - տեսահոլովակով հայտնել է տարեց ֆուտբոլիստը: