Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի նախագահի ընտրությամբ ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փոխվի (տեսանյութ)

Քաղաքականություն
voskanyan

Իրանում  նախագահի աթոռի համար  հիմնականում կպայքարեն երկու ճամբարի ներկայացուցիչները՝ բարեփոխիչների առաջնորդ, գործող նախագահ Հասան Ռոհանիի  եւ պահպանողական Էբրահիմ Ռաիսիի. կարծում է  իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ հավելում, որ այդ երկրում դեռ չեն կողմնորոշվում, թե ով է ֆավորիտը. «Սոցհարցումների արդյունքում նրանց հնարավորությունները գրեթե հավասար են: Բայց իրանցի ընտրողը չափազանց անկանխատեսելի է, եւ հաճախ է փոխում իր որոշումը: Այնպես որ, ամեն ինչ վճռվելու է հենց ընտրության օրը՝ քվեատուփերի կողքին»: Խոսելով հայ- իրանական հարաբերությունների մասին՝ իրանագետը նշեց, արտաքին քաղաքական ուղեգիծը Իրանում վճռում է ոչ թե նախագահը, այլ գերագույն հոգևոր առաջնորդը՝ այս պահի դրությամբ Ալի  Խամենեին: Դա նշանակում է, որ նախագահի ընտրությամբ ոչինչ հարաբերություններում չի փոխվի: Հայ –իրանական տնտեսական կապին անդրադառնալով՝ իրանագետը նշեց, որ այս պահին սպասողական վիճակ է. «Պատժամիջոցներից հետո ունեցել ենք զգալի ձեռքբերումներ ու բացթողումներ: Գլխավոր ձեռքբերումը երրորդ բարձրավոլտ էլեկտրակայանի կառուցումն է: Իսկ կարեւոր բացթողումը կոմունիկացիոն խնդիրն է Հայաստանի եւ Իրանի միջեւ: Խոսքը երկաթուղու կառուցման եւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու մասին է, որոնք ոչ մի կերպ դեռ ի կատար չեն ածվում»: