Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են նախարարին չվերանշանակել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
VARORDNER-NKAR

«Ավտովարողների պաշտպանության լիգան» իշխանությունից պահանջում է Կապի, Տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին չվերանշանակել նախարարի պաշտոնում։ Ավտովարորդները դժգոհ են նախարարից, որ նա չի ստեղծում նախարարությանը կից հասարակական խորհուրդ, ինչը նաև օրենքի պահանջ է։  Լիգայի նախագահ ՏիգրանՀովհաննիսյանը նշում է.  «Նախարարը չի ստեղծում հասարակական խորհուրդ, որպեսզի այնտեղ ընդգրկվեն 10 անհատ տաքսու վարորդներ, բարձրաձայնեն իրենց խնդիրները, ամոթանք տանք այն ինչ կատարվել է առ այսօր, այն բիզնես ցեղասպանությունը, որ իրականացրեցին դեղին պետհամարանիշներով տաքսու վարորդների նկատմամբ։ Ամբողջ Հայաստանում չկա ոչ մի օրինական տաքսի, իսկ քաղաքում օրինականացված 10% տաքսու վարորդները չեն վճարել պետական տուրքերը՝ մեղադրելով նախարարությանը հերթական անգամ խաբելու մեջ։ Պահանջում ենք, որ այդ գումարներին համարներում տրամադրվի»։