Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է ՀՖՖ-ն տուգանել «Արարատ»-ին

Սպորտ
sport-ararat-18.05.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 25 հազար դրամով տուգանել է «Արարատ» ֆուտբոլային ակումբին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի Կարգապահական Կոմիտեն նման որոշում է կայացրել այն բանի համար, որ Հայաստանի մինչեւ 12 տարեկանների առաջնությունում մայիսի 12-ին նշանակված «Բանանց-1-05» - «Արարատ-05» խաղը չի կայացել հյուրերի թիմի չներկայանալու պատճառով: Սակայն հենց ֆեդերացիայի կայքէջում նշված է, որ սույն հանդիպումը պետք է տեղի ունենա մայիսի 22-ին: