Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed7-4

Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր: Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը: Հ.Գ. Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են Զվարթնոց օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար: ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ