Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը ԱԺ նախագա՞հ (տեսանյութ)

Քաղաքականություն
eduard

ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի  զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ այս մասին հայտարարեց անձամբ նա՝ հավելելով. «ԱԺ նախագահ հավանաբար, կլինի ավելի փորձառու, հարգարժան մեր ընկերը»: Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե արդյո՞ք դա Արա Բաբլոյանն է, ՀՀԿ- ականը պատասխանեց. «Շատ արժանի թեկնածու է, ինչո՞ւ ոչ»: Թե ո՞վ կլինի ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցին, Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ պարոն Բաղդասարյանը շատ լավ է աշխատել»: Ավելին՝ տեսանյութով