Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կպարգեւատրվի խաղադաշտում

Կարևոր լուրեր Սպորտ
sport-uefa-pargev

Եվրոպայի ֆուտբոլային միությունը հիշելով հին ավանդույթները, որոշում է կայացրել եվրոգավաթների եզրափակիչների պարգեւատրումները կրկին անցկացնել խաղադաշտում: Նման առաջարկով հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այն հաստատվել է գործադիր կոմիտեի կողմից եւ ուժի մեջ կմտնի մայիսի 24-ից, երբ Ստոկհոլմում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: Նախկինում եզրափակիչների մասնակիցներին պարգեւատրում էին մարզադաշտի բարձրաստիճան հյուրերի օթյակում: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակցիներից մեկը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստը  ՈՒԵՖԱ-ից մեդալ կստանա (անկախ խաղի ելքից) անմիջապես խաղադաշտում, ինչպես ընդունված է եղել մրցաշարի ստեղծման օրվանից սկսած: Իզուր չեն ասում, որ լավագույն նորը, դա մոռացված հինն է: