Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի առողջապահությանը՝ 6 մլրդ, սոցապին՝ 21 մլրդ դրամ

Քաղաքականություն
2-10

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը: 2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատուները: Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ներկայացրնելով բնագավառի 2016թ.-ի կատարողականը, նշել է, որ պետական բյուջեից ոլորտին է ուղղվել 5մլրդ 949,8մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 662մլն դրամ կամ՝ նախատեսվածի 95,2%-ը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2016թ.ին սոցիալական ոլորտին է հատկացվել 20մլրդ 929մլն դրամ, կատարողականը՝ 18մլրդ 932մլն 600հազ դրամ կամ նախատեսվածի 90%-ը: Այնուհետև Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին առաջադրել են հարցեր՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ: 3 Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն