Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նապոլեոն Ազիզյանը չի ուզում հրաժարվել մանդատից, բայց որոշողն ինքը չէ

Քաղաքականություն
f1bd3b15d1e5149ecff6c95609a6a593

Նապոլեոն Ազիզյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից, սակայն ինքն անձամբ դա չի որոշելու. այսօր լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված թեկնածուն։

 Նապոլեոն Ազիզյանը այն ութ պատգամավորներից մեկն է, որ պայքարով ստացան մանդատը. նրանց դաշինքը ստիպել էր ինքնաբացարկ հայտնել։ Սակայն առաջիկա ժամերին Գագիկ Ծառուկյանը պետք է որոշի, թե այդ համարձակներից ովքեր ի վերջո կդառնան պատգամավոր։

 Այս պահին դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում է՝ Կոնյակի գործարանի մոտ։