Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի թուրք ֆուտբոլիստը վնասվածք է հասցրել մրցակցին

Սպորտ
sport-ushagnac

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 առաջնության կիսաեզրափակիչ փուլի Անգլիա – Թուրքիա խաղին բավական լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Առաջին խաղակեսի միջնամասում պատանի թուրք ֆուտբոլիստն ուժեղ հարվածել է անգլիացիների կիսապաշտպան Տաշան Օուկլի-Բուտի գլխին, որի արդյունքում վերջինս ուշագնաց է եղել: Պատանի ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ ուշքի է եկել: Ինչպես հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, 17-ամյա խաղացողի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Նշենք, որ Տաշան Օուկլի-Բուտը հանդես է գալիս Լոնդոնի «Տոտենհեմում» եւ համարվում է անգլիական ֆուտբոլի ծագող նոր աստղ: sport uefa pargev 2