Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լենդուտա՝ Գյումրիում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gyumri-1

Հուլիսի 29-ին Գյումրիի կենտրոնում կանցկացվի «Լենդուտա» անունը կրող փառատոնը:  «Փառատոնը արհեստներին եւ արվեստներին է վերաբերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսանդր Տեր- Մինասյանը:  Նա պարզաբանեց, թե ինչու են  փառատոնի անունը որոշել դնել «Լենդուտա»: Նկարիչ  Արարատ Սարգսյանը  Գյումրուն նվիրված  ցուցահանդես է կազմակերպել եւ անունը դրել Լենդուտա՝ ոգեշնչված Վենետիկից: (Քաղաքային բնանկարի ժանրը Վենետիկում է ծնվել, կոչվել է վեդուտա, Գյումրու՝ Լենինականի դեպքում՝ Լենդուտա): Ալեքսանդր Տեր- Մինասյանը նշեց, որ մարդկանց մոտ կա այն կարծիքը, թե հուլիսին չարժե Հայաստան գալ, որովհետեւ բավականին շոգ է: Մինչդեռ Գյումրիում, նրա խոսքերով, ամռան այդ ամսին կարելի է հանգիստ քնել եւ գիշերվա մինչեւ ժամը 3-ը նստել դրսում ու առանց հովացուցիչների քնել:  Փառատոնի ժամանակ կլինեն տաղավարներ, որտեղ  գյումրեցիները կցուցադրեն իրենց գործերը: Պետությունը փառատոնի անցկացման համար  հատկացնելու է 1,5 մլն դրամ, մնացած գումարը պետք է ճարեն կազմակերպիչները: