Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգված է Պորոշենկոյի հրամանագրից

Քաղաքականություն
yagland

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում մի շարք սոցցանցերի և կայքերի արգելափակման կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը մասնավորապես մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրի կապակցությամբ, ըստ որի՝ Ուկրաինայի տարածքում արգելափակվել են մի շարք կարևոր օնլայն հարթակներ և սոցցանցեր: «Մի շարք սոցցանցերի, որոնման համակարգերի, փոստային ծառայությունների և լրատվական կայքերի արգելափակումը հակասում է խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության մեր ընդհանուր պատկերացումներին: Ավելին, համատարած արգելքները չեն համապատասխանում համաչափության սկզբունքին»,- ասել է Յագլանդը: