Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին դատող դատավորը հայտնի է

Քաղաքականություն
RCmMOybsiqo

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամներին  դատող դատավորը հայտնի է: Նրանց կդատի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը : Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը  մայիսի 16 մակագրվել է  նրան:   Արդեն հայտնի է նաեւ «100- ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստի օրը:  Գործը կմեկնարկի մայիսի 26-ին:  Թեեւ գործը մակագրվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, սակայն նիստը նույն դատարանի շենքում չի կայանա: Նիստերը կկայանան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ապակեպատ դահլիճում: