Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է ՍԴ մասին օրենքի նախագիծը

Քաղաքականություն
unnamed2-3

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ: Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ: Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:     ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն